Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ . Երկու կարևոր արդյունք մեկ օրում

ԵՊԲՀ . Երկու կարևոր արդյունք մեկ օրում

Այսօր բժշկական համալսարանում բացվեց Արյունաբանական կետ, ինչպես նաև վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնին փոխանցվեց 5 մլն դրամ։ Առաջին արդյունքը. Արյան դոնորի միջազգային օրը «Հանձնել արյուն և փրկել մարդու կյանք» խորագրի ներքո ԵՊԲՀ–ի ուսանողները և դասախոսական կազմը սեփական օրինակով որոշեցին ընդգծել և ցույց տալ արյան կամավոր դոնորության կարևորությունը:

 ԵՊԲՀ . Երկու կարևոր արդյունք մեկ օրումՀաշվի առնելով արյունաբանական կետի կարևորությունը և անհրաժեշտությունը Երևանի կենտրոնում՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում այսօր բացվեց Արյունաբանական կետ: Կենտրոնում արյան նվիրատվություն առաջինը կատարեցին և կամավոր դոնորության կարևորության մասին բարձրաձայնեցին բժշկականի ուսանողները և բուժանձնակազմը: Արյունաբանական կետի բացմանը ներկա էր ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Նա շրջեց կենտրոնով, ծանոթացավ հնարավորություններին:

 ԵՊԲՀ . Երկու կարևոր արդյունք մեկ օրումՆշենք, որ Արյունաբանական կետ ստեղծելու նախաձեռնությունը պատահական չէ: Այն նպատակ ունի անհրաժեշտ բժշկական օգնությունն առավել օպերատիվ իրականացնել, ինչպես նաև արյան բաղադրամասերի պահպանման համար ապահովել համապատասխան պայմաններ:

Նոր կետը տեղակայված է մայրաքաղաքի ամենահին համալսարանական հիվանդանոցի լաբորատոր մասնաշենքում, հագեցած է ժամանակակից սարքավորումներով:

 ԵՊԲՀ . Երկու կարևոր արդյունք մեկ օրումԱրյունաբանական կետում աշխատելու է վերապատրաստում անցած մասնագետների թիմ, բոլոր պայմանները հարմարեցված են միջազգային չափանիշներին:

«Այն ինչ ստեղծվեց անհրաժեշտություն էր, որը հիվանդանոցը մինչ օրս դեռ չուներ: Հերացի թիվ 1 հիվանդանոցում հազարավոր վիրահատություններ, միջամտություններ են իրականացվում: Նմանատիպ բժշկական հաստատությունները պետք է ունենան իրենց արյան պաշարը»,- նշեց ԱԺ նախագահը՝ ավելացնելով, որ արյունաբանական կետ ունենալը երկու խնդիր է լուծում. նախ համալսարանական հիվանդանոցն ապահովվում է արյան պաշարով և երկրորդ անհրաժեշտության դեպքում նաև կարող է տրամադրել:

 ԵՊԲՀ . Երկու կարևոր արդյունք մեկ օրումԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ օրեր առաջ Նուբա լեռներ մեկնած հայ բժիշկները աշխարհին ապացուցեցին, որ բարությունը և գթասրտությունը կարող են լինել կյանքի նորմ և արյունատվությունը ևս այդ կարևոր նորմերի տարրերից է:

«Մեր ապագա բժիշկներին ցուցակագրելով, մենք կունանենանք ամբողջական մի ռեեստր այն երիտասարդ բժիշկների, ովքեր քրոնիկ հիվանդություններ չունեն. Պետք է հիշենք, որ այդ արյան պաշարը յուրաքանչյուր պահի կարող են մեկ այլ մարդու կյանք փրկել»,-հավելեց Մուրադյանը:

 ԵՊԲՀ . Երկու կարևոր արդյունք մեկ օրումԲժիշկներն ու ապագա բժիշկները վստահ են, որ կամավոր դոնորությունը հնարավորություն է տալիս ոչ միայն առողջական խնդիրներ ունեցող մարդկանց բուժվել, այլ նաև ուժ է տալիս այդ մարդկանց ընտանիքի անդամներին և բժիշկներին, ինչպես նաև արյան կամ արյան բաղադրիչների փոխներարկումներն ամեն տարի հնարավորություն են տալիս պահպանել բազմաթիվ կյանքեր:

Երկրոդ արդյունքը նույնպես կարևոր սոցիալական նշանակություն ուներ: «Վիրավորված զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին ՀՀ Ազգային ժողովի կողմից աջակցություն» հիմնադրամի կողմից 5 միլիոն դրամ փոխանցվեց ԵՊԲՀ-ի նախաձեռնությամբ իրականացվող վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի վերանորոգմանը:

 ԵՊԲՀ . Երկու կարևոր արդյունք մեկ օրումԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ծանոթացավ նաև «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի շինարարական աշխատանքներին և հանդիպեց հիվանդանոցում բուժում ստացող զինծառայողներին:

«Անհրաժեշտ է ամեն ինչ անել նվազեցնելու հաշմանդամությունն ու երկարացնելու մարդկանց կյանքի տևողությունը» ,- Արա ասաց Բաբլոյանը:

 ԵՊԲՀ . Երկու կարևոր արդյունք մեկ օրումԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն էլ հավելեց, որ վերականգնողական կենտրոններ աշխարհում ստեղծվում են հասարակության աջակցությամբ ոչ թե միայն պետական ծրագրերով:

«Այսօր գեղեցիկ համադրություն է ստեղծվել. պետական ծրագրերի, հասարակության աջակցության և, իհարկե, բժշկական հանրության»,-նշեց նա:

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ